211652_close_icon

Հիշողություններ Արցախյան պատերազմի դաշտից՝ ինչպես են ընկերանում, ընկերներին կորցնում, մեկը մյուսի կյանքը փրկում եւ ավելին

views-count1782 դիտում article-date 15:42 11-09-2015
Արցախյան ազատամարտում 45 տարեկան հասակում զոհված Վոլոդյա Բաղդասարյանի մարտական ընկերը՝ Սուրիկ Պետունցը, թերթելով զոհված ընկերոջ հետ անցկացրած հիշողությունները, պատմվածք է գրել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ․ 1990թ. փետրվարին մառախլապատ և ձյունամած մի օր էր: Կանգնած էի Գորիսի շրջկոմի 2-րդ հարկի միջանցքում և մտորելով ծխում էի: Ի պաշտոնե հանդիսանալով նշված կառույցի իրավախորհրդատուն, ստեպ ստեպ երբեմն ներկայանում էի աշխատատեղիս, քանզի հիմնականում լրջորեն ներգրաված էի ազգային–ազատագրական զինվորական շարժման մեջ: Մի պահ նկատեցի, որ աստիճաններով բարձրանում է շրջկոմի նախագահի վարորդ Սուրիկ Դալլաքյանը՝ անծանոթ, նոսրացող, ցորնագույն մազերով, միջահասակ մի տղամարդու հետ: Ներկայանալով և ծանոթացնելով երկուսիս, Ս. Դալլաքյանը պատճառաբանեց թե նախագահը իրեն շտապ կանչել է և անհայտացավ ընդունարանի դռների հետևում: Ծանոթացանք, ըստ էության: Զրուցակիցս Վոլոդյա Ազատի Բաղդասարյանն էր, Գորիսի քաղխորհրդի նախկին տնային կառավարիչ Ազատ Բաղդասարյանի (Ազայի) ավագ որդին, որը ծառայել էր խորհրդային սահմանապահ զորքերում, հրաշալի մեկնաբանում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը և դրա զարգացման հնարավոր հեռանկարը, խելամտորեն արծածում էր ապագա հնարավոր ռազմական գործողությունների տակտիկա-ստրատեգիական մանրամասները, ինչպես նաև չբացառվող պարտիզանական կռիվների մարտավարությունը: Հանդիսանալով ԽՍՀՄ ԶՈՒ պահեստի սպա, ես կռահեցի, որ իմ առջև կանգնած է ռազմական գործի հմուտ գիտակ, ինչպես նաև հայ դատի գիտակից ու նվիրյալ մի մարտիկ: Միաժամանակ նա ակնարկեց, որ ազերիների կողմից լքված Կուրթկալաղ գյուղում է գտնվում, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, միաժամանակ անթաքույց հավելեց, թե կարիք ունի գիտակից և նվիրյալ ընկերների, հիմնելու մարտական հենակետ, պաշտպանելու ինչպես գյուղը, այնպես էլ սկսվեց մեր ընկերությունը: Հաջորդ օրը միասին մեկնեցինք Կուրթկալաղ՝ որը իր իսկ առաջարկությամբ վերանվանվել էր Մխիթարաշեն (Մխիթար Սպարապետի անվամբ): Իր դիտարկմամբ իրոք գյուղը լուրջ ստրատեգիական դիրքում էր գտնվում, ծվարած լինելով անտառապատ ձորում՝ նրա վրա ընդամենը ուղիղ գծով 100 մետր հեռավորության վրա իշխում էին բարձրադիր ադրբեջանական երկու գյուղերը՝ վերին և ներքին Ջիբիքլուները: Հետաքրքիր արարած է մարդը՝ անմիջապես գայթակղվում է գեղեցիկ գաղափարի չափագրական տեղանքում իրազեկելով իրական իրադրությանը և հնարավոր ռեալ վտանգը գիտակցելով ընկնում է երկմտանքի մեջ: Այսպիսի հոգեբանական վիճակ էր ստեղծվել նաև իմ հոգում: Վոլոդյան կռահում էր իմ հոգու ալեկոծումը, սակայն ոչնչով չարտահայտվեց այդ մասին: Երկուսով միայնակ էինք Մթնաձորը հիշեցնող այդ վայրում, յուր կուսական անտառով, գետակի կարկաչով, գիշերահավի և բվի քրքիջով և թույլատրված շների կողմից հարձակման իրական վտանգով: Ողջ գիշերը չքնեցինք, զրուցում էինք, քննարկում զանազան հարցեր: Ես գիտակցում էի, որ իմ առջև հայի հատուկ տեսակ է, մարդու հատուկ տեսակ, որին լքելը սրբապղծություն կլիներ: Լռելյայն կնքվեց մեր մարտական դաշինքը: Աստիճանաբար գյուղը սկսվեց վերաբնակեցվել՝ Հայաստանի տարբեր շրջաններից, Երևան քաղաքից մի քանի ընտանիքներ էին եկել՝ գեղեցիկ կյանքի ակնկալիքով: Վերաբնակների մեջ կար երկու միայնակ անձինք, առանց ընտանիքի՝ ոմն Վիկտոր իբրև ըստ իր ներկայացմամբ ազգությամբ գերմանացի, իբրև կինը հայուհի և ընտանիքը բնակվում է Աբովյանում, իսկ մյուսը իբրև ազգությամբ հայ Գևորգ անվամբ՝ Շամխորից բռնագաղթած, որոնք բավականին տարօրինակ վարքագիծ ունեին: Այդ երկուսը ամառ ձմեռ սև կամբիզոն էին հագնում, ինչպես նաև աներկյուղ շրջում էին Կուրթկալաղ –Շուռնուխ հատվածներում, այն պարագայում, որ 1990-92թթ ընկած ժամանակահատվածում բազմաթիվ հայ քաղաքացիներ անհայտացան կամ զոհվեցին Գորիս-Կապան մայրուղու այդ հատվածներում: Երբ իրադրությունը թեժացավ վերաբնակ ընտանիքներ փութով լքեցին գյուղը, սակայն նշված երկուսը մնացին: Զարմանալի և տարօրինակ էր, թե ինչով էին զբաղված շրջանի իրավապահ մարմինները, ու՞ր էր նայում ազգային անվտանգության բաժինը, ի՞նչու չէր գործում զտման մեխանիզմը: Հակամարտող կողմերում կանգնած էին ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ և 7-րդ բանակային ստորաբաժանումները: Գորիսի շրջանի փոքր Կատարին հեռուստաաշտարակի մոտ տեղակայված էր 7-րդ բանակի սահմանապահ ուղեկալը, որի հրամանատարն էր կապիտան Անդրեյը: Նրա հետ Վոլոդյան ստեղծել էր ջերմ ընտանեկան, փոխվստահելի հարաբերություններ և բնականաբար լինում էին փոխայցելություններ: 1991թ. ապրիլին վերին Ջիբիքլու գյուղի դիմահայաց ճանապարհահատվածներում զինված ընդհարում է առաջանում հայերի և ադրբեջանցիների միչև, հանգամանքների բերումով ես գտնվել եմ Գորիսում և մասնակցություն չեմ ունեցել: Ըստ Վոլոդյայի պատմածի՝ իրենք չորսով են եղել՝ Գորիսի վաշտի 2 պայմանագրային , ինքը և քոլատակից Գևորգ Մինասյանը: Այդ ընդհարման մասին բավականին պատկերավոր էր նկարագրում անզուգական Վոլոդյան: Դեպի Ջիբիքլու գնացող ճանապարհի ոլորանի ճամփեզրյա ջրատար առվի մեջ էին դիրքավորվել ազերիները, իսկ մեր տղաները մոտավորապես 30-40 մետր հեռավորության վրա գտնվող բոխու ծառերի հետևում: Երկողմանի մրրկալից կրակ էր տեղում: Վոլոդյային հաջողվում է շարքից հանել ազերիներից մեկին, իսկ նրա կողքին դիրքավորված ազերին շարունակում է կրակի տակ առնել հայ մարտիկներին, այդ պահին վիրավորվում է Քոլատակի Գևորգը: Հակառակի պես Վոլոդյայի փամփուշտները սպառվում են: Հանկարծակի ազերիների դիրքերից դուրս է պրծնում ԽՍՀՄ ԶՈՒ մի սպա, հավանաբար ցանկանալով անցնել մեր տղաների թիկունք, սակայն ճանապարհի միջնամասում վայր է ընկնում առաջ նետելով ձեռքի ինքնաձիգը: Վոլոդյան թշնամու կրակի տակ սողալով մոտենում և վերցնում է լեյտենանտի զենքը, որով էլ վերջ է տալիս վերջին ազերուն: Ապա մոտենում է լեյտենանտին որոշակի հեռավորությունից հրամայում է՝ <Не симулируй, встань>! Վերջինս բարձրացնում է գլուխը, ձեռքերը կտրուկ թափահարում և հառաչելով հոգին ավանդում: Վոլոդյան մոտենում է նրան, արձակում զրահաբաճկոնը, որի ծոցից թափվում են 10-ից ավելի կրակված ավտոմատի պահունակներ: Վոլոդյան զննում է լեյտենանտի մարմինը և պարզում, որ գնդակը նրա մարմին է թափանցել թիկունքից՝ պոչուկային վերջույթի շրջանում: Նշանակում է, որ ազերիները կարծելով, թե նա ցանկանում է անցնել հայերի կողմը՝ թիկունքից խփել էին: Որքանով որ զավեշտալի է ռուս լեյտենանտը որոշակի ժամանակ անց արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման, որի առթիվ <Труд> թերթում հրապարակվեց հրամանագիրը: Զոհված լեյտենանտի ԱԿՍ ինքնածիգը, որպես ռազմավար Վոլոդյան բերել էր գյուղ և պահում էր իր մոտ: Մի քանի օր անց գյուղ եկավ Վազգեն Սարգսյանը, Գորիսի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միշա Խոյլունցի հետ և համոզելով Վոլոդյային զենքը տարան իրենց հետ: 1991թ. մայիսի վերջին տասնօրյակին կրկին Կուրթկալաղում էի: Մայիսի 27-ին Շուռնուխից 2 տղաներ անտառային կածաններով Կուրթկալաղ գալով հայտնեցին, որ Շուռնուխի ջոկատը ցանկանում է մայիսի 28-ը նշել հավուր պատշաճի, ուստի եկել էին խոզի միս ձեռք բերելու: Վոլոդյան մի խոզի գոճի մորթեց, իր կողմից ձրի տրամադրելով շուրջ 6 կգ, հայտարարելով թե տարեք քեֆ արեք: Վերջիններս բռնելով տունդարձի ճամփան, խնդրեցին ներկա լինել վաղվա արարողությանը: Սակայն մեզ վիճակված չէր ներկա գտնվելու հիշյալ արարողությանը: Մայիսի 28-ն էր, ժամը 18-ի սահմաններում Վոլոդյան նստելով Երազ ավտոմեքենայի ղեկի մոտ, ինձ պատվիրեց նստել մեքենան: Նստելով մեքենան եսառարկեցի նրան, նշելով թե ճափազանց մեծ ռիսկի ենք դիմում փաստարկելով, որ մայիսի 28-ի առիթով ոսոխը ճանապարհին անպայման դարան սարքած կլինի: Նա գլուխը խոնարհեց ղեկին և այսպես շուրջ 5-10 րոպե լուռ էինք: Հանկարծ ներքևից մեքենայի հռնդյուն լսվեց և քիչ անց հայտնվեց մի <Ժիգուլի> ավտոմեքենա, որից դուրս եկան Գորիս քաղաքի բնակիչներ՝ Կամո և Սամվել Մկրտչյանները: Նրանք հայտնեցին, որ Տաթևի ճանապարհով գնացել են Կապան և այժմ վերադառնում են Գորիս: Վոլոդյան մտախոհ ակնարկեց, թե ճանապարհը անվտանգ չէ, սակայն Սամվելը ծիծաղելով ցույց տվեց ձեռքի ավտոմատը: Այնուհետև նրանք շարժվեցին դեպի Գորիս, իսկ մենք բարձրացանք Նոր Առաջաձոր՝ հյուրընկալվելով մեր ընկերոջը Գրենիկին, որտեղ էլ գիշերեցինք: Հաջորդ օրը պարզվեց, որ տղաները ընկել են ոսոխի դարանը Կամոն սպանվել էր, իսկ Սամվելը գլից վիրավորված անտառներով հասել է Կարմրաքար: 1991թ. հուլիս ամիսն էր, գտնվում էի Գորիսում և քաղաքում պատահականորեն հանդիպեցի <Կատարի> ուղեկալի հրամանատար Անդրեյին, որը Ուրալ ավտոմեքենայով սնունդ էր տանում Կատարի, ի դեպ վարորդը ազգությամբ ուզբեկ Իլհոմն էր: Վերջիններիս հետ մեկնեցի Կատարի: Բեռնաթափումից հետո նույն կազմով բեռնատարով մեկնեցինք դեպի Կուրթկալաղ և ավտոմայրուղու խաչմերուկում հանդիպեցինք հակառակորդի կողմից չեզոք դիրք անցած 4-րդ բանակային զորամիվորման մի կապիտանի Օլեգ անվամբ 2 շարքայիննեի հետ: Օլեգը Անդրեյին խնդրեց իրեն ևս տանել, հայտնելով որ վերին Ջիբուքլու են գնում: Երբ հասանք Ջիբիքլուի ճամփաբաժին՝ Անդրեյը ինձ հարցրեց . <Поеxали, что ли, Сурик?>, առանց երկմտելու դրական պատասխան տվեցի, սակայն երբ <Ուրալը> ասֆալտից անցավ Ջիբիքլուի խճապատ ճանապարհը գիտակցեցի, որ անխժոհեմ քայլի եմ գնացել: Ես հագնված էի կիսաքաղաքացիական կիսազինվորական և նստած էի Իլհոմի և Անդրեյի արանքում: Երբ մեքենան կանգ առավ ազերիների շտաբի մոտ, կողակամիջակին թռավ մի ազերիլեյտենանտ և զրույցի բռնվեց Անդրեյի հետ, նկատելով ինձ հարցրեց թե ով եմ ես Անդրեյը հստակորեն պատասխանեց՝ մեր նոր ծառայողներից է: Շարժվեցինք դեպի Կուրթկալաղ և ճանապարհին խորհում էի իմ անմիտ արարքի մասին: Հասանք գյուղ և ուղևորեցինք դեպի Վոլոդյայի մոտ, որը հնձած խոտ էր մամլում: Հարցրեց որտղից եք գալիս՝ պատասխանեցինք Ջիբիքլուից: Վոլոդյան անակնկալի եկած ապշած ինձ էր նայում, ապա փրփրեց աջ ու ձախ նախշելով, կատաղած վրա տվեց ինձ թունդ հիշոցներով ասելով թե որ էդ մերը … Քեզ տար թուրքերին, որ քարը պետք է գլխիս տայի: Անդրեյը 8 տարի ծառայել էր Էջմիածինում և որոշակիորեն գիտեր հայերեն, մասնավորապես հայհոյանքները: Նա մոտեցավ Վոլոդյային մտերմաբար ակնարկեց՝ <Не оскорбляй, Володя, если я хотел бы, за его одного уху мог бы получать 2 тысяча рублей>: Իսկ որ ԽՍՀՄ զինվորականները բազմիցս զբաղվել են այդ ստոր առևտրով քաջ հայտնի էր բոլորիս: 1992թ. մայիսին Վոլոդյան Գորիս էր եկել: Մայիսի 4-ին Կամազ ինքնաթափով մեկնեցինք Կուրթկալաղ՝ Վոլոդյան էր, կինը՝ Մանիկը, որդին՝ Արտակը, Ավյան Գագիկը լուսահոգի և ես: Հասնելով փոքր Կատարու խաչմերուկ, թեքվեցինք աջ և Աղբուլաղոցվ իջանք Կուրթկալաղ: Կամազի վարոդը տեղ հասնելով մեզ նույն ուղիով ետ վերադարձավ: Վոլոդյան տիկնոջը պատվիրեց սեղան բացել: Դեռ մի կտոր հաց չէինք կտրել, երբ արնաշաղախ ներս մտան 2 երիտասարդներ: Պարզվեց, որ նրանք Շուռնուխում տեղակայված ՀՀ ՆԳՆ ՄՀՕՁ-ի (միլիցիային օժանդակող հատուկ ջոկատ) մարտիկներ են, որոնք նպատակ ունենալով մեկնել Կապան ցանկացել են ավտոմայրուղով անցնել արհամարհելով իրական վտանգը: Սակայն Ուազ ավտոմեքենան նռնակներով ցանկացել են խոցել նշված թիրախը, սակայն վրիպել էին՝ արկը դիպչելով ճանապարհի հողափմբին պայթել էր, սակայն հետընթաց ալիքով փշրել էր Ուրալի դիմապակիները, որի բեկորներից նշված 2 մարտիկները լուրջ վերքեր էին ստացել: Վոլոդյան կնոջը պատվիրեց վիրակապել, իսկ ինձ և Գագիկին հրահանգեց հետևել իրեն: Զառիվերով բարձրանում էինք դեպի անտառապատ բարձրունք, որպեսզի ուսումնասիրենք իրադրությունը: Գագիկը վերջնապահն էր, որը որոշակիորեն մեզանից ետ էր մնացել: Վոլոդյան շշուկով նկատեց, թե տղան առաջին անգամն է այստեղ եկել, տանելու ենք գյուլլի տակ գցենք, համոզիր թող ետ վերադառնա: Վոլոդյան սկսեց բաձրանալ, իսկ ես սպասեցի Գագիկին: Երբ նա հասավ ինձ, ես նրան ակնարկեցի թե առանձին բան չկա, կնայենք և կուսումնասիրենք ընդհանուր իրադրությունը և կվերադառնանք, պատվիրելով ետ վերադառնալ գյուղ: Նա վիրավորված պոռթկաց՝ ինչ է ինձ արվամոլի տեղ եք դրել և բարկացած սկսեց բարձրանալ դեպի բարձունք: Երկուսով տեղ հասանք, Վոլոդյան դիրքավորված քարակույտի հետևում զննում էր հեռադիտակով դիմացի բլուրները, որ տեղ թառած էին թլպատված շները: Նա արդեն տեղորոշել էր թշնամու նռնակաձիգի տեղը, որը ստեպ ստեպ բարձրանում էր և կումուլատիվ արկով ցանկանումն էր խոցել ոլորանի մոտ կանգնած Ուրալ ավտոմեքենան, սակայն ապարդյուն: Վոլոդյան վերցրեց իմ ձեռքի կարաբինը և սկսեց կրակել նռնակաձիգի ուղությամբ, սակայն ըմբռնելով որ առանց նշանառու զենքի անհնար է շարքից հանել նրան դադարեցրեց կրակը: Նկատեցինք, որ փոքր Կատարու ուղությունից տեղ հասած մեր կազամվորումները աստիճանաբար ծավալվում են մեր ուղղությամբ: Վոլոդյան ինձ հրահանգեց դիրքավորվել քարակույտի հետևում և կրակի տակ պահել ոսոխի նռնակաձիգին, իսկ ինքը գնաց մեր առաջապահուժերին ընդհառաջ: Գագիկը պառկել էր գետնին և շփոթված դիտում էր ծավալվող մարտական գործողությունները, իսկ ես կարաբինով սկսեցի զսպիչ կրակ վարել նռնակաձիգի ուղղությամբ: Որոշակի ժամանակ անց, հետաքրքրությունից դրդված ցանկացա տեղեկանալ, թե ինչ է պլանավորել տեղ հասած մեր ուժերը, Գագիկին խնդրեցի մնալ այդ դիրքում, իսկ ես նույնպես մեկնեցի Վոլոդյայի գնացած կածանով: Շուրջ 100 մետր խորանալով անտառում Վոլոդյային գտավ 3 ՄՕՀՁ-ականների հետ զրուցելուց: Վոլոդյան տեսնելով ինձ բարկացած շշպռեց ինձ, ասելով քեզ դիրք եմ վստահել ինչու ես լքել: Ամոթահար ետ վերադարձա ոչ թե եկած կածանով, այլ ուղղակի բռնեցի կարճ ճանապարհ և մտա մի մեծ բացատ, որտեղ ինձ գտավ ազերի գնդացորդը: Կարաբինը առաջ բռնած, արագ պառկեցի և սկսեցի սողալ փորձելով դուրս գալ հակառակորդի գնդացրային կրակի շառավիղից: Լսում էի, թե ինչպես ինձնից շուրջ երկու մետր հեռավորությամբ շաչում էր գնդացրային համազարկերը, իսկ անտառային կանաչ խոտը կարծես սուր գերանդու բերան ընկած հնձվում էր: Շուրջ 30 մետրի չափով սողալուց հետո, դուրս եկա կրակի տակից և արագ վազքով հասա իմ դիրքին: Շարունակելի…»:

Նմանատիպ նյութեր