Պուտինը Իրան կմեկնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև իրանական օրացույցով մինչև տարեվերջ (2016 թ-ի մարտի 20-ը) կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարի տեղակալ և նախագահի՝ Կասպյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Ռահիմփուրին:
Նրա խոսքով՝ ներկա պահին կողմերը որոշ հարցեր են ճշտում՝ կապված ՌԴ նախագահի կատարելիք այցի հետ: Այցի օրը դեռևս հստակեցված չէ: Օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացումը: Կստորագրվեն նաև մի շարք փաստաթղթեր:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: