Հնդկաստանը Իրանին ունեցած իր նավթային պարտքից 700 մլն դոլարի առաջին տրանշը կփոխանցի
Հնդկաստանը պատրաստվում է Իրանին փոխանցել 700 մլն դոլար՝ որպես նավթային պարտքից ունեցած մի մասի մարում, հաղորդում է indian Express պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ֆինանսների նախարարությունը հրահանգել է 700 մլն ԱՄՆ դոլար փոխանցել Իրանի ազգային նավթային ընկերության հաշվին: Հաջորդ վճարման հրահանգը, ամենայն հավանականությամբ կտրվի հաջորդ ամիս»,-նշում է թերթը:
Ավելի վաղ Հնդկաստանի ֆինանսների նախարար Ռաջիա Մեհրիշին հայտարարել էր, որ Հնդկաստանը Իրանին ունեցած իր պարտքն ամբողջովին կմարի հաստատուն արժույթով և ազգային դրամով: