Համաշխարհային բանկը 2-րդ տրանշը կփոխանցի Ուկրաինային՝ 500 մլն դոլարի չափով
Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային ֆինանսական օգնության ծրագրի 2-րդ տրանշի հատկացմանը, որը կազմում է 500 մլն դոլար, հաղորդում է BBC-ն:
Բանկի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է այսօր՝ օգոստոսի 26-ի բանկի տնօրենների խորհրդի նիստում:
Միջոցները նպատակ ունեն բարելավել Ուկրաինայի պետական սեկտորի ղեկավարման համակարգը, բիզնեսի կառավարումը, ինչպես նաև էներգետիկայի և սոցիալական աջակցության ոլորտի գործունեությունը: