Royal Shell նավթային հսկան 3 մլրդ դոլար կվճարի Իրանին
Անգլիական-հոլանդական Royal Shell նավթային ընկերությունը պատժամիջոցների չեղարկումից հետո որպես պարտքի մարում կվճարի 3 մլրդ դոլար, հաղորդել է իրանական Press TV հեռոիստաալիքը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ մասին հայտնի է դարձել Իրանի ֆինանսների նախարար և Ներդրումային, տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության նախագահ Մոհամմդա Խազաիի ու Մեծ Բրիտանիայի գանձապետարանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:
Նշենք, որ դեռ այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտնել էր, որ պատրաստ է վճարել պատժամիջոցներից առաջ մատակարարված նավթի դիմաց, երբ պատժամիջոցները կհանվեն, սակայն՝ 2 մլրդ դոլար: