Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի 1-ին փուլը մեկնարկում է. ուղիղ միացում
Այսօր Բաքվում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին Հայաստանը ներկայացնելու են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Այսօր տեղի են ունենանում 1-ին մրցափուլի առաջին հանդիպումները, որտեղ միմյանց դեմ մրցելու են՝
[b]Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)
Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631) – Գաբրիել Սարգսյան (2673)
Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670) – Հրանտ Մելքումյան (2633)
Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)[/b]
Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը:
Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
Հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներին կարող եք հետևել այստեղ.