Տաջիկստանի պատվին մոլորակ են անվանակոչել
Աստղաֆիզիկոսների միջազգային ասոցիացիայի որոշմամբ՝ Տաջիկստանի պատվին մոլորակ է անվանակոչվել: Այն գտնվում է Մարսի եւ Յուպիտերի միջեւ՝ Երկիր մոլորակից 250 մլն, իսկ՝ Արեգակից՝ 463 մլն կմ հեռավորության վրա:
Հիմա Տաջիկստան մոլորակը գտնվում է Երկրին ամենամոտ հեռավորության վրա, այդ պատճառով էլ տաջիկ աստղագետներն ուսումնասիրում են այն: