Գիտնականները պարզել են` «ինչ հոտ ունի» երջանկությունը
Գիտնականները պարզել են, թե որ հոտերն են մարդկանց համար առավել գրավիչ:
Մի խումբ փորձագետներ եկել են այն եզրակացության, որ գրավիչ հոտերը ոչ միայն հաճելի են մարդկանց համար, այլ դրանք ասոցացվում են երջանկության զգացմունքի հետ:
Ուսումնասիրությունների արդյունքները, որում մասնակցել են Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հյուրանոցներից մեկում բնակվող զբոսաշրջիկները, հրապարակվել են International Journal of Trade and Global Markets ամսագրում:
Պարզվել է, որ առավել հաճելի զգացմունքներն առաջացնում է նոր թխված հացի բուրմունքը:
Հացի բուրմունքից հետո հարցումին մասնակցողներն ընտրել են մաքուր սպիտակեղենի և թարմ հնձված խոտի հոտը: Դրանց հաջորդում են ծաղիկների, սուրճի, վանիլի, շոկոլադի, տապակած կարտոֆիլի և խորովածի հոտը: