211652_close_icon
views-count5505 դիտում article-date 10:01 10-01-2017

Վարդենիսի քաղաքապետը մտավախություն ունի, որ այս ամենից «լավ հոտ չի գալիս». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն նոյեմբերի 1-ի և 15-ի իր համարներում անդրադարձել էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում արված նորարարություններին, որոնք մեր դիտարկմամբ, անկասկած, արտացոլվելու են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վրա։ Տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններում աշխատել են ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին շատերը, անգամ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականները, չգիտեն։ Արդեն դեկտեմբերի առաջին օրերին տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում հրապարակումների առիթով։ Հետաքննիչ Գասպարյանն առաջարկեց մեզ հանդիպել և զրուցել։ Հրաժարվեցինք։ Միաժամանակ առաջարկվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բնականաբար, օգտվեցինք մեր սահմանադրական իրավունքից՝ մերժելով հետաքննիչի հորդորը։ Նշել էինք նաև, որ ընտրական գործընթացներին վերաբերող գործերը սովորաբար քննում է ՀՔԾ-ն կամ ՀՀ քննչական կոմիտեն։ Տարակուսանք հայտնեցինք՝ ինչու է այս դեպքում ընտրվել ոստիկանությունը: Երեկ տեղեկացանք, որ գործը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական կոմիտեին։ Իսկ սա նշանակում է, որ ընթացքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Վարդենիսի քաղաքապետի համար։ Ի դեպ՝ վերջինս տոներն անցկացրել է բավականին անհանգիստ տպավորությամբ։ Անգամ բարձրաձայնել է իր մտավախությունների մասին՝ նշելով, թե այս ամենից «լավ հոտ չի գալիս»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր