974 դիտում
20:34 10-09-2015
«Նավասարդ» հայկական ազգագրական համույթի համերգը Պրահայում
Ս.թ. սեպտեմբերի 7-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Ֆրանսիայի «Նավասարդ» ազգագրական բալետի համերգը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը ողջունելով ներկաներին և համույթի անդամներին, ներկայացրեց սփյուռքի ամենահայտնի և սիրված ազգագրական խմբերից մեկին:
Պրահայի մոտ երկու ժամ տևողության համերգի ընթացքում «Նավասարդ» ներկայացրեց հայկական ազգագրական ավանդույթների բազմատեսակ մասերը՝ իր անզուգական բեմադրական պարային համարներով, հայկական ավանդական գործիքների երաժշտական կատարումներով և բարձրաճաշակ, գունեղ և բազմազան հայկական տարազներով:
Մինչ Պրահայի համերգին մասնակցելը համույթը մեծ հաջողությամբ մասնակցեց Չեխիայի Վելկե Բիստրիցե քաղաքում կազմակերպված միջազգային փառատոնին:
Համերգին ներկա էին Չեխիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստի գործիչներ, չեխահայեր: Համերգն արժանացավ ամենաբարձ գնահատականի բոլոր ներկաների կողմից:
Տեղեկանք. «Նավասարդ» հիմնադրվել է 1967թ-ին Փարիզում` ֆրանսահայ Էդի Ջոլոլյանի նախաձեռնությամբ: 50 տարվա պատմություն ունեցող համույթն իր գոյության երկար տարիների ընթացքում պարի և երաժշտության միջոցով տարածել է հայ մշակույթն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Նավասարդ»-ը հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հանրահայտ բեմերում, մասնակցել և դափնեկրի կոչմանն արժանացել միջազգային փառատոններին: Ազգագրական համույթն ունի իր կազմում մոտ 60 արտիստ, ինչպես նաև իր ուսումնական ակադեմիան, որտեղ ուսանում են ֆրանսահայ և այլազգի երիտասարդներն ու մանուկները:
Նմանատիպ նյութեր
12247 դիտում
13:44 26-04-2020
Մահացել է «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը
Այս բաժնից
1138 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1048 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
544 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը