Հունգարիայում զորավարժություններ են անցկացվում՝ ներգաղթյալներից պաշտպանվելու համար
Հունգարիայի բանակում սկսվել են զորավարժություններ, որպեսզի զինվորականները պատրաստ լինեն երկրի հարավային սահմանները ներգաղթյալներից պաշտպանելուն: Իշխանությունները նախատեսում են սահմանին զինվորականների հերթապահություն սահմանել:
Երեք օր շարունակ ներգաղթյալները ճեղքում են ոտիկանական պատնեշները եւ ոտքով առաջ շարժվում դեպի երկրի կենտրոն:
Նշենք, որ Հունգարիան Սերբիայի հետ սահմանին արդեն տեղադրել է մետաղյա փշալարեր: Խստացվելու են նաեւ ստուգումները սահմանային անցակետերում: