Ճապոնական ծովում ռուս-չինական զորավարժություններ են անցկացվում
Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորվարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում:
Մինչև օգոստոսի 28-ը շարունակվելիք այս վարժանքները գնահատվում են որպես Չինաստանի կողմից Ճապոնիային ուղղված նախազգուշացում:
Զորվարժություններին մասնակցում են 22 ռազմանավ, 20 ինքաթիռ և ավելի քան 500 զինվորականներ:
«Մենք զարգացնում ենք երկկողմանի ռազմական համագոոծակցությունը»,- հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` Ասիայի անվտանգության մասին` «Շանգրի-Լա Դիալոգ» 14-րդ կոնֆերանսի շրջանակում,-
«Սեպտեմբերին նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն Հնդկաստանի հետ»,- ավելացրել էր Ա. Անտոնովը: