Իրանում կրկին դատում են տղամարդուն ձեռքով ողջունած նկարչուհուն
Իրանցի նկարչուհի Աթենա Ֆարղադանիին, ով ազատազրկման մեջ է գտնվում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին ծաղրանկարելու համար, կրկին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այս անգամ նրան մեղադրել են իր փաստաբան Մոհամմադ Մոհիմիի հետ ձեռքսեղմման համար:
Թերթի տվյալներով՝ փաստաբանն այցելել էր բանտ՝ տեսակցելու 29-ամյա նկարչուհուն և հանդիպման ժամանակ վերջինս ձեռքով էր բարևել նրան, ինչն օրենքով անթույլատրելի է Իրանում:
Նույն մեղադրանքներն առաջադրվել են նաև փաստաբանին: Նկարչուհու պահվածքը նկարագրել են որպես «շնություն և անպարկեշտ վարք»: