ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում Բրուքլինի անվան ինստիտուտում իր ելույթի ժամանակ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բնավորության առավել գրավող գծի մասին, հաղորդում է Politico-ն:
«Պուտինը բնավորության շատ փայլող գծեր չունի, որոնցով ես հիանում եմ, սակայն այն, որ նա կարող է կանգնել և ասել՝ ես եմ լինելու ձեր հաջորդ նախագահը, իր յուրահատուկ գրավչությունն ունի»,-ասել է Քլինթոնը:
Ղրիմի իրավիճակի հետ կապված՝ նա ընդգծել է, որ ինքը պատկանում է մարդկանց այն կատեգորիային, ովքեր կողմ են ակտիվ գործողություններին, իսկ այդ հարցում Ռուսաստանի նպատակը հնարավորինս ամերիկյան իշխանություններին դիմակայելն է և նրանց անկյուն քշելը: