211652_close_icon
views-count2122 դիտում article-date 12:21 08-06-2014

Հիլարի Քլինթոնը հարձակվել է Օբամայի վրա

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրատարակել է նոր գիրք: Միացյալ նահանգներում վստահ են, որ դա նրա առաջին քայլն է 2016-ի նախագահական ընտրությւոնների համար: Իր «Դժվար ընտրություններ» գրքում գրում է, թե ինչ է կատարվում ամերիկյան իշխանությունների կուլիսներում և բացահայտ քննադատել է Օբամային: Քլինթոնը գրում է, որ Օբամայի քաղաքականությունը Իսրայելի վերաբերյալ չափից դուրս խիստ է եղել և ինքը դիմակայել է դրան: Քլինթոնը բավականին զգույշ է և գիրքը չի կարելի անվանել պռոիսրայելական, նա նաև չի մոռանում նշել, որ ինքը եղել է Կոնգրեսում առաջիններից մեկը, որը սատարել է քաղաքական պետություն ստեղծելու գաղափարը: Գրքում չկա այնպիսի միտք, որը ենթադրի, որ Քլինթոնը մասնակցելու է ընտրություններին, սակայն հասարակության մոտ այդպիսի տպավորություն է ստեղծել: Քլինթոն իր և Օբամայի առաջին հանդիպումը անվանել է աղջկա և տաղայի հանդիպում: Իսկ Բին լադենի չեզոքացումը նա համարել է վտանգավոր:

Նմանատիպ նյութեր