211652_close_icon
views-count2019 դիտում article-date 22:41 09-09-2015

«ԱՖԴ-աղջիկներ» թիմը` կանանց ֆուտբոլի ամառային ստուգողական մրցաշարի հաղթող

Սեպտեմբերի 9-ին ավարտվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016թթ.ամառային ստուգողական մրցաշարը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտին կից գտնվող խաղադաշտում: Մրցաշարի հաղթողի կոչումը վիճարկում էին Երևանի «Երևան Լ.Հ.» և Արթիկի «ԱՖԴ-աղջիկներ» թիմերը: 2:0 հաշվով հաղթանակ տարավ «ԱՖԴ-աղջիկներ» թիմը: Մրցաշարի հաղթողի գավաթը թիմին հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր