211652_close_icon
views-count11268 դիտում article-date 21:56 09-09-2015

Շղթայական ավտովթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. բախվել են 2 Mercedes-ները, BMW-ն, Honda-ն և Volvo-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 45-ամյա Արթուր Թումասյանի վարած Mercedes E 320 մակնիշի 34 NF 187 համարանիշի, 25-ամյա Արամ Մարտիրոսյանի վարած Volvo մակնիշի 80 AM 100 համարանիշի, 34-ամյա Վարդան Խաչատրյանի վարած BMW մակնիշի 34 RV 344 համարանիշի, 37-ամյա Թենի Փեթրոյան Մալհամիի վարած Honda մակնիշի 19 LU 505 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Հովհաննես Վրթանեսյանի վարած Mercedes ML մակնիշի 70 UO 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Աշոտ Դարբինյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր