51892 դիտում
12:57 15-08-2015
Խոշոր ավտովթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. Mercedes-ը բախվել է BMW-ին. տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 01 ՏC 707 համարանիշի և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշի 34 FO 740 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել բետոնե քարին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: BMW-ի մեջ գտնվող ուղևորուհուն առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցներն ու նույն ընկերության մաքրության մենեջեր Ռոման Հարությունյանը:
[color=#EF2929]
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջդարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ BMW-ն բախվել է Mercedes-ին. «Նկատեցինք, որ Mercedes-ը խախտում արեց ու բախվեց BMW-ին, BMW-ի վարորդն էլ մեքենայի կառավարումը կորցրեց ու հայտնվեց երթևեկելի գոտուց դուրս: Էդ ժամանակ Toyota Land Cruiser Prado-ի վարորդը, լավ էր, ճիշտ կողմնորոշվեց, մեքենան այնպիսի դիրքում կայանեց, որ նորից ավտովթար տեղի չունենա ու իջնելով մեքենայից՝ երիտասարդ վարորդը «Դալմա Գարդեն Մոլ»-ի աշխատողների հետ ավտոմեքենայից դուրս բերեցին BMW-ի վարորդին ու ուղևորուհուն ու սկսեցին օգնություն ցուցաբերել նրանց»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Prado-ի վարորդը քաղաքում հայտնի «Լույսերի Մուշեղ» մականվամբ Մուշեղ Վարդանյանն է:
Հավաքվածները, իմանալով Մուշեղ Վարդանյանի ով լինելը, կատակում էին. «Մուշեղը լույսի արագությամբ օգնություն ցուցաբերեց շոկի մեջ հայտնված BMW-ի վարորդին ու ուղևորուհուն, որից հետո զանգահարեց շտապ օգնություն ու լավ էր՝ բժիշկներն օպերատիվ կերպով ժամանեցին:[/color]
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում բժշկական օգնություն ցուցաբերելով ուղևորուհուն, այնուամենայնիվ, ուղևորուհին ու BMW-ի վարորդը հրաժարվեցին բժշկական միջամտությունից՝ ասելով, որ իրենք վթարի հետևանքով առողջական խնդիրներ չունեն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+