Չինաստանում տղամարդը դանակահարել է դատարանի 4 աշխատակցի
Չինական Շիյան քաղաքում տղամարդը դանակահարել է դատարանի 4 աշխատակցի, որոնցից մեկը ծայրահեռ ծանր վիճակում է:
Դատարան ներկայացած տղամարդն անսպասելիորեն հարձակվել է երկու աշխատակիցների վրա, որոնք հարցեր են ուղղել նրան դատական գործի վերաբերյալ: Գործընկերներին օգնության հասած երկու աշխատակիցները եւս վիրավորվել են:
Կատարվում է քննություն: