211652_close_icon
views-count3105 դիտում article-date 17:00 26-01-2016

22-ամյա Վաչագանը «նիսիայով» ծաղիկ գնելու պատճառով վիճաբանել է ծաղկի սրահի աշխատակցի հետ եւ դանակահարել

22-ամյա Վաչագան Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծաղկի սրահի դիմաց հետագայում վճարելու պայմանով ծաղիկ գնելու հետ կապված վիճաբանել է նշված սրահում ծաղկի վաճառքով զբաղվող Բենյամին Բոնդարյանի հետ, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածել է Բ. Բոնդարյանի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր