Ավստրալիան օդային հարվածներ կհասցնի ԻՊ-ի դիրքերին
Ավստրալիայի զինված ուժերը կմասնակցեն Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին՝ օդային հարվածներ հասցնելով իսլամիստների դիրքերին:
Նման կերպ երկրի կառավարությունն արձագանքել է ԱՄՆ-ի՝ հակաիսլամիստական պայքարին միանալու խնդրանքին: Ներկայում ութ ինքնաթիռ է իրականացնելու առաքելությունը:
Մինչ այդ Ավստրալիան օդային հարվածներ էր հասնում ԻՊ-ի՝ Իրաքում գտնվող դիրքերին: