211652_close_icon
views-count1043 դիտում article-date 16:45 06-09-2015

Եմենում օդային հարվածներ են հասցվել հուսիթների դիրքերին

Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենում տեղակայված ապստամբ հուսիթների դիրքերին: Զոհվել է 10 խաղաղ բնակիչ: Սեպտեմբերի 4-ին հուսիթների հետ բախումների ժամանակ զոհվել էր կոալիցիայի 60 զինծառայող, հիմնականում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից: Այդ երկիրը Եմեն է ուղարկել մի քանի հազար զինվորականի՝ նախկին նախագահին իշխանության վերադարձնելու նպատակով: Հիշեցնենք՝ հուսիթները մարտին գրավել են Եմենի մեծ մասը:

Նմանատիպ նյութեր