Հորդանանը ավիահարվածներ կհասցնի «Իսլամական պետության» դիրքերին
«Իսլամական պետություն» խմբավորման կողմից հորդանանցի օդաչուին սպանելուց հետո Հորդանանը խմբավորման դեմ զառմական գործողություն է սկսել: Երկրի կառավարության հայտարարությամբ՝ իսլամիստների դիրքերին ավիահարվածներ կհասցվեն:
Ավելի վաղ Հորդանանի թագավորը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» չի էլ պատկերացնում, թե ինչպիսի գլխացավանքի մեջ է ընկել:
Օդաչուի սպանության ի պատասխան՝ Հորդանանում մահապատժի էին ենթարկել երկու ջիհադիստների: