2016 թ-ից Իրանի դեմ կիրառվող հիմնական պատժամիջոցները կհանվեն. աղբյուր
Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև կնքված ատոմի հարցով համապափակ համաձայնագրի՝ Իրանի վրայից հիմնական պատժամիջոցների չեղարկման հիմնական գործընթացը ամենայն հավանականությամբ կսկսի 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներից: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Վիեննայում այդ հարցով խորհրդակցություններում բարձրաստիճան պաշտոնյային:
Նույն ժամանակահատվածը նշել էին նաև բանակցությունների այլ բարձրաստիճան աղբյուրները: Իսկ ավելի վաղ ենթադրվում էր, որ պատժամիջոցների չեղարկումը կսկսի գործել համաձայնագրի ստորագրումից 6 ամիս անց, սակայն, ինչպես նշել է աղբյուրը, շատ գործընթացներ բավականին բարդ են, քան թվում էր բանակցությունների ժամանակ: