Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն կարող է պահպանվել 2-8 տարի. աղբյուր
Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն միջազգային «վեցյակի» հետ համաձայնագրի ստորագրումից հետո կարող է դեռ 2-8 տարի պահպանվել: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է Վիեննայում «վեցյակի» պատվիրակության անանուն աղբյուրը:
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ այդ հարցում փոխզիջումները չեն բացառվում:
Հիշեցնենք, որ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաձգվել են մինչև հուլիսի 10-ը: