Սիրիայում ահաբեկիչները զավթել են ևս մեկ ռազմական օդանավակայան
Սիրիայի կառավարական ուժերը զիջել են իրենց դիրքերն այսօր «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ ծավալված կատաղի մարտերում: Կառավարական զորքերը նահանջել են՝ «Աբու-Դուհուր» ռազմական օդակայանը զիջելով ահաբեկիչներին: Այդ մասին հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
«Աբու-Դուհուր» օդակայանը գտնվում է Իդլիբ նահանգի վարչական կենտրոն համարվող Իդլիբ քաղաքից 50 կմ դեպի արևելք: Շուրջ 6 ամիս տևել էր նրա պաշարումը: