Քաբուլում ահաբեկիչները զավթել են CARE հումանիտար օգնության շենքը
Աֆղանստանի նախագահ Քաբուլի հենց կենտրոնում գործող CARE հումանիտար օգնության շենքի վրա հարձակում են իրականացրել անհայտ անձինք, հաղորդում է TOLO-ն։
Նրանք ներխուժել են շենք, որտեղ երեկ երեկոյան պայթյուն էր որոտացել։ Այս պահին շենքի ներսում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։
Քաբուլի ոստիկանության պետ Աբդուլլահ Ռահման Ռահմանիի խոսքով՝ ահաբեկիչների թիվը երեքն է, որոնցից մեկին ոստիկանները կարողացել են ոչնչացնել։ Վիրավոր է 6 մարդ, 42 հոգու, այդ թվում՝ 10 օտարերկրացիների, հաջողվել է դուրս գալ շենքից։