Իսլամիստական «Բոկո Հրամ» խմբավորման գրոհայինները կարողացել են զավթել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մագումերի քաղաքը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։
Վերջիններիս փոխանցմամբ՝ քաղաքի բնակիչենրի մեծ մասին հաջողվել փախչել մոտակա անտառը։ Իր հերթին ռազմական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ահաբեկիչները գրոհ են ձեռնարկել, սակայն չի հաստատել քաղաքի զավթումը։
Նշենք, որ վերջին ամիսներին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ դեմ է երկրում ընդհանուր կրթությանը և ամեն կերպ փորձում է երկրում շարիաթ հաստատել։