«Բոկո Հարամն» առաջին հարձակումն է գործել Նիգերիայի վրա
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն առաջին հարձակումն են գործել Նիգերիայի վրա: Զինյալները ծանր տեխնիկա են օգտագործել, բնակիչները ստիպված պատսպարվել են թաքստոցներում: Սահմանային Բոսսո քաղաքի բնակիչների մեծ մասը փախչում է:
Իսլամիստներին դիմագրավելու համար Նիգերիայի զինծառայողներին օգնության են հասել հարեւան Չադի զինվորականները:
Օրեր առաջ Չադի բանակը Նիգերիայի հյուսիս-արեւելքում ավիահարվածներ էր հասցրել «Բոկո Հարամ»-ի դիրքերի ուղղությամբ: