211652_close_icon
views-count1367 դիտում article-date 11:56 09-09-2015

Եվրոպան հույսի կղզյակ է՝ հուսալքության աշխարհում. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Եվրոպան անվանել է «աշխարհում ամենակայուն վայրը», հաղորդում է Ria Novosti-ն: «Եկել է վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը: Առաջին հերթին, դա մեր մարդկային վերաբերմունքն է: Եվրոպայից պահանջվում է արդարություն: Հիմա վախենալու և խուճապի մատնվելու ժամանակը չէ: Եվրոպան այնպիսի վայր է, որտեղ գրեթե յուրաքանչյուրը փախստական է եղել: Մեր ընդհանուր պարտականությունն է փրկել այդ մարդկանց: Եվրոպան հույսի վայր է, կղզյակ՝ հուսալքության աշխարհում: Այն աշխարհի ամենակայուն վայրն է»,-ասել է Յունկերը: Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող բոլորին օգնության ձեռք մեկնել, սակայն պետք է հեռանկարներ տա և ընդունել նրանց, ովքեր փորձ է անում փրկվել պատերազմի և ահաբեկչության ճիրաններից: 2015 թվականի հունվարից մինչ այսօր Եվրոպան ընդունել է 500 հազար փախստականների, որոնց մեծ մասը Սիրիայից և Իրաքից են:

Նմանատիպ նյութեր