Եվրոպայում արգելապատներշները տեղ չունեն. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի հետ: Նրանք եկել են այն համոզման, որ եվրոպական երկրների սահմաններին չպետք է արգելապատնեշներ կառուցվեն, հաղորդում է Antena -3-ը:
Վերջիններիս կարծիքով՝ հարկավոր է արգելապատնեշներ կառուցելու փոխարեն առավել սեղմ ժամկետում իրագործել այն որոշումները, որոնք ընդունվել են տուժած փախստականների հարցով ԵՄ անդամ պետությունների գագաթնաժողովի ժամանակ:
Ըստ նրանց՝ միայն այդկերպ եվրոպական երկրները կկարողանան օգնել խուսափել տարածաշրջանում հումանիտար ողբերգությունից: