211652_close_icon
views-count1764 դիտում article-date 11:12 09-09-2015

Առողջապահության նախարարությունը անվավեր է ճանաչել մի շարք դեղամիջոցներ

1.Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ 0101118115 և սեպտեմբերի 1-ի թիվ 0301155815 գրությունները ու ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ 8-1/15 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 2401-Ա հրամանով անվավեր ճանաչել Բելգիայի «Յանսեն Ֆարմասյուտիկա Ն.Վ (դեղաձևն արտադրող` Շիոնոգի և Քո. ՍՊԸ, Ճապոնիա)» դեղագործական ընկերության արտադրության «Դորիպրեքս, դորիպենեմ (դորիպենեմի մոնոհիդրատ), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 500 մգ, ապակե սրվակներ (10)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: 2. Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ 0101118115 և սեպտեմբերի 1-ի թիվ 0301155815 գրությունները ու ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ 8-1/15 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 2400-Ա հրամանով անվավեր ճանաչել Նիդերլանդների «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ., Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, (դեղաձևն արտադրող – Մերկ Շարպ և Դոհմ ՍՊԸ, Շոտոն Լանե, Քրամլինգտոն, Նորթումբերլանդ ՆԵ23 3ՋՈւ, Միացյալ Թագավորություն)» դեղագործական ընկերության արտադրության «Հիզաար Ֆորտե 100մգ/12,5մգ, լոզարտան (լոզարտան կալիում), հիդրոքլորոթիազիդ , դեղահատեր թաղանթապատ, 100մգ+12,5մգ, բլիստերում (28/2x14/)» և «Հիզաար Ֆորտե 100մգ/25մգ, լոզարտան (լոզարտան կալիում), հիդրոքլորոթիազիդ, դեղահատեր թաղանթապատ, 100մգ+25մգ, բլիստերում (28/2x14/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: 3. Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ 0101118115 և սեպտեմբերի 1-ի թիվ 0301155815 գրությունները ու ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ 8-1/15 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 2399-Ա հրամանով անվավեր ճանաչել Նիդերլանդների «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ., Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, (դեղաձևն արտադրող - Մերկ Շարպ և Դոհմ ՍՊԸ, Շոտոն Լանե, Քրամլինգտոն, Նորթումբերլանդ ՆԵ23 3ՋՈւ, Միացյալ Թագավորություն)» դեղագործական ընկերության արտադրության «Կոզաար, լոզարտան (լոզարտան կալիում), դեղահատեր թաղանթապատ, 50մգ, բլիստերում (14)» և «Կոզաար, լոզարտան (լոզարտան կալիում), դեղահատեր թաղանթապատ, 100մգ, բլիստերում» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, որ հիշյալ դեղերի գրանցումն ավավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով: [b]ՀՀ Առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր