«Ընդդիմությունը կնքեց իր քաղաքական մահը»․ aravot.am
«Խորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ անկարող են առկա խնդիրների շուրջ պատասխանատվություն ստանձնել եւ դիմակայել իշխանության պլանավորվող գործողություններին»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Հովհաննես Ավետիսյանը։
– «Եկա, տեսա, վախեցա». օգոստոսի 2-ին՝ նոր խորհրդարանի աշխատանքների առաջին օրվա ավարտին, այսպես էիք բնութագրել ընդդիմության կեցվածքը։ Նոր խորհրդարանի ձեւավորման աշխատանքները մի քանի օր ընթանում են, ԱԺ ՔՊ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ բարեկիրթ աշխատելու առաջարկ արեց։ Ձեր տպավորությունը նո՞ւյնն է՝ ընդդիմության աշխատանքի մասով, թե առաջընթաց կա։ Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ աշխատաոճ պետք է ընտրեն ընդդիմադիր պատգամավորները։ Ի՞նչ է ենթադրում ՔՊ-ի կողմից բարեկիրթ աշխատանքի առաջարկը։
-«Եկա, տեսա, վախեցա»-ն վերաբերում է ոչ միայն կոնկրետ այդ օրվա դրվագին, այլ ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք կամ դիրքավորում ընդունած անձանց, կամ կարելի է ասել՝ ուժերի, հատկապես նոր ուժերի, վարքագծին։ Նրանք տալիս էին խոստումներ, մասնավորապես իշխանության կողմից ընտրակեղծիքների իրականացման պարագայում՝ իրենց գործողությունների մասով, որ չիրականացրեցին։ Օրինակ, ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդն ասում էր՝ եթե իշխանությունները ընտրությունները կեղծեն՝ հեղափոխություն կլինի, հեղափոխություն կանենք։ Այդ խոստումը չիրականացվեց։ Մյուս ուժերի ներկայացուցիչներն ասում էին, եթե ԲՀԿ-ին դուրս թողնեն խորհրդարանից, իրենք պայքար կսկսեն։ Այսինքն, երբ իրենք խոստումներ էին տալիս, որ չեն հանդուրժելու ընտրակեղծիքներ, ընտրական մանիպուլյացիաներ, բայց դրանով հանդերձ գնացին խորհրդարան, մանդատները վերցրեցին, հանդուրժեցին եւ լեգիտիմացրեցին այդ խախտումներն ու մանիպուլյացիաները, նրանք կնքեցին իրենց քաղաքական մահը։
Այսինքն, նրանք ցուցանեցին, որ անկարող են առկա խնդիրների շուրջ պատասխանատվություն ստանձնել եւ դիմակայել իշխանության պլանավորվող գործողություններին։
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի առաջարկին. իհարկե, իրեն պետք է հեզ ԱԺ՝ սկանդալներից զերծ, այսպես ասած՝ ընդդիմադիրներ, որոնք հիմնականում ընդդիմադիր էլ չեն, որոնք զուտ օրենսդրական ինչ-որ նախաձեռնությունների շուրջ իրենց հետ դեբատների մեջ են մտնում, ինչ-որ քննարկումների մեջ են։ Սա այն է, ինչ պետք է ունենալ ՔՊ-ին. ընդդիմադիր կերպարում հանդես եկող, իրականում հեզ եւ հնազանդ ընդդիմություն։ Այդպիսի ընդդիմություն էլ ստացել են։
Ի դեպ, օրակարգային մասով. ոչ «Հայաստան» դաշինքը, ոչ «Ուժեղ Հայաստանը», ոչ էլ ԲՀԿ-ն խոստումներ չէին տալիս, օրինակ՝ չէին ասում, որ չի լինելու ԹՐԻՓՓ կոչվող միջանցքը։ Ասում էին՝ լինելու է, այլ պայմաններով, այլ երաշխավորներով։ Այնինչ ԹՐԻՓՓ-ը հստակ թուրքական օրակարգ է, թուրքական աշխարհները կապող միջանցք է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում