Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել անձնական էլփոստով ծառայողական նամակներ ուղարկելու համար
Երբ սկսվեցին լուրեր տարածվել, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ծառայողական բնույթի նամակներ է ուղարկել իր անձնական էլփոստով, վերջինս հայտարարեց, որ ոչ մի վատ բան դրանում չկա, հաղորդում է BBC-ն:
Սակայն վերջին օրերին Քլինթոնն արդեն 2 անգամ փոխել է իր դիրքորոշումը: Նախորդ, շաբաթ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը զղջում է իր արածի համար, Քլինթոնը պատասխանել է, որ զղջում է միայն այն բանի համար, որ դա մարդկանց սխալ պատկերացումների մեջ է գցել, իսկ ավելի ուշ ասել է, որ իր արածը Պետդեպը չի արգելել:
Այնուամենայնիվ, նա ներողություն է խնդրել: