3074 դիտում
20:42 15-01-2021
Գեներալնե՛ր, ազատամարտիկնե՛ր, իշխանությունը պարտության համար ձեզ է մեղադրում, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք խոսում, ինչո՞ւ չեք հերքում. Դավիթ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/15/hakobyan/3496590?fbclid=IwAR0OpPD9CyDULJWQwEjT21AVOK_V9PIYeA8TjfpyCTIIC3JaJmKouA3AZyU]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանը հաղթել է, Ալիևն էլ եկել է Շուշի և փորձում է վայելել իր հաղթանակը․ զարմանալի է, որ մեր վերջին 100 տարվա պատմությունը՝ սկսած Առաջին աշխարհամարտից, դեպքերի անդադար կրկնություն է, և՛ գեղարվեստական, և՛ փաստագրական գրականությունը դա է հուշում, բոլոր քաղաքական գործիչների ճառերը նույնն են, ինչպես Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիում»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:
«Եկել-հասել ենք այնպիսի փոքր տարածքի, որ վախենալու է, դրանից էլ մի մեծ կտոր կորցրինք։ Սա մղձավանջ է, որից դեռ դուրս չենք եկել, որ կարողանանք սթափ վերլուծել։ Միֆ է թշնամու հետ խաղաղությունն ու ճանապարհների բացման մասին մտածելը, 30 տարի ադրբեջանցիները լցվել են թույնով և ատելությամբ դեպի հայ տեսակը, նրանք մանկապարտեզից սկսած այդպես են դաստիարակվում։ Մեր ժողովրդի հիշողությունը կարճ է, 15-20 տարի ապրում ենք այդպես և կարծում ենք, թե խաղաղություն չի լինելու»,- ասել է արվեստագետը:
Ըստ Հակոբյանի՝ մեզ պակասում է ազգային միասնության իմաստնությունը, իսկ ուժը մասնատվելու մեջ չէ, այլ համախմբվելու. «1918-ին մենք տեսանք, որ մեզ տիրություն անող չկա, հասկացանք, որ կա՛մ պիտի ապրենք, կա՛մ վերանանք, միացանք ու հաղթեցինք, ստացանք 64 հազար քառ. կմ-անոց երկիր, դա հսկայական էր։ Բայց իմաստնություն չունեցանք դա պահելու, կարծեցինք, թե անհաղթելի ենք։ Մենք արագորեն միֆեր ենք հորինում, սկսում ենք դրանց հավատալ ու տառապում ենք դրանից»:
Դերասանի կարծիքով՝ եթե եվրոպական պետություններում նույնիսկ մի սկանդալային հրապարակման դեպքում պետության ղեկավարը հրաժարական է տալիս, մեր իշխանությունը առավել ևս հիմքեր ունի հեռանալու. «Մեր գործիչներից մեկն ասում էր՝ հայերը գնացել, ուրիշի հողում տուն են սարքել։ Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի կենտկոմների ղեկավարներն անընդհատ կռիվների մեջ էին, բայց մեր ղեկավարներն ավելի ազգային էին, քան նրանք։ Խորհրդահայ առաջորդները՝ սկսած Մյասնիկյանից, ցերեկը բոլշևիկ էին, գիշերը՝ ազգային, ամեն ինչ անում էին, որ իրենց երկիրը ծաղկի»:
Դավիթ Հակոբյանի պնդմամբ՝ մեր զինվորը չի պարտվել, պարտվել է ոչ պրոֆեսիոնալ ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ զինվորը չի նահանջել. «Մեր զինվորը վիրավորված է, նվաստացած է, նրա ողնաշարը ծռված է, բայց պատրաստ է մարտի։ Ցավոք, մեր բանակը կա՛մ չունեցավ մարտերի ղեկավարման կարողություն, կա՛մ էլ ժամանակակից զինատեսակների պակասը զգացվեց։ Գեներալնե՛ր, ազատամարտիկնե՛ր, իշխանությունը պարտության համար ձեզ է մեղադրում, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք խոսում, ինչո՞ւ չեք հերքում։ Այս ֆեյսբուքյան դարաշրջանում ով ավելի բարձր գոռաց, նա՞ է ճիշտը»:
Արվեստագետի պնդմամբ՝ հանրապետության նախագահը ոչինչ չի անում, վարչապետի հրաժարական է պահանջում, բայց նրա առաջարկած նախարարների նշանակումն է ստորագրում: «Խելացի մարդը դրությունից ելք է փնտրում, հիմարը՝ մեղավորներ։ Կառավարությունն իրենից դուրս է փնտրում մեղավորներին։ Հավատի կորուստն ամենավտանգավորն է, երբ կարանտինը վերանա, արտագաղթի մեծ ալիք է սպասվում»,- ամփոփել է Դավիթ Հակոբյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
16:10 19-09-2023
Նախկին ու ներկա զինվորականնե՛ր, գեներալնե՛ր, հրամանատարնե՛ր, ասելիք ու անելիք չունե՞ք․ Դավիթ Անանյան
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում