211652_close_icon
views-count1565 դիտում article-date 00:45 09-09-2015

Հունգարիայում ոստիկանները ներգաղթյալների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել

Հունգարիայի ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի միգրացիոն ճամբար գնալուց հրաժարված եւ ոտքով Բուդապեշտ հասնել փորձող ներգաղթյալները նստեն ավտոբուսներ: Ոստիկանների եւ մի քանի հարյուր ներգաղթյալների միջեւ բախումներ են սկսվել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Ներգաղթյալների մի մասը հրաժարվել է գնալ Հունգարիայի միգրացիոն կենտրոն՝ պատճառաբանելով, որ իրենց կթողնեն այդ երկրում, մինչդեռ ցանկանում են հասնել ԵՄ ավելի հարուստ երկրներ:

Նմանատիպ նյութեր