Սան Պաուլոյի ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել
Բրազիլիայի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել մի խումբ ցուցարարների նկատմամբ, ովքեր արգելափակել էին մետրոյի մուտքերը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ակցիայի մասնակիցները բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ կենցաղային վատ պայմանների։
Նշենք, որ գործադուլի պատճառով տրանսպորտային երթևեկության դժվարեցման ռեկորդ է սահմանվել։