ԱՄՆ-ն Լատվիայում ներկայացրել է բացառիկ անօդաչուն
Լատվիայում գտնվող ավիաբազայում ԱՄՆ-ն ներկայացրել է MQ-1 Predator անօդաչու սարքի նոր մոդել, որը նախկինում չի կիրառվել Եվրոպայում: Փորձարկմանը հետեւել է նաեւ Լատվիայի նախագահը, որը նշել է՝ երկիրը հետաքրքրված է այն գնելու հարցում:
Նոր անօդաչուն օգտագործվելու է հիմնականում հետախուզական նպատակներով: