2823 դիտում
15:39 27-08-2014
Իրանում խփված իսրայելական անօդաչուն օդ էր բարձրացվել Ադրբեջանի տարածքից. Դևիդ Սենսոտտի
Օրեր առաջ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի մոտակայքում խփված իսրայելական անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացվել Ադրբեջանի տարածքից: Նման տեղեկատվություն են տարածել այսօր արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Իտալիայի Զինված ուժերի լեյտենանտ, The Aviatonist-ի ռազմական մեկնաբան և լրագրող Դևիդ Սենսոտտիին, ով այդ մասին գրել է իր բլոգում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իրանի ռազմուժը հայտարարություն էր տարածել, որ վայր է գցել իր օդային տարածքում հայտնված իսրայելական Hermes 450 անօդաչուն: Անօդաչու թռչող սարքը փորձել էր մուտք գործել Նաթանզի միջուկային օբյեկտի տարածք, սակայն փորձը ձախողվել էր:
Դրանից անմիջապես հետո իսրայելական Canal 9 և ամերիկյան ABC հեռուստաալիքները հայտարարեցին, որ չնայած անօդաչուն իսրայելական արտադրության է, սակայն գտնվում է Իրանի հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի զինված ուժերի ենթակայության տակ:
Ադրբեջանը կտրականապես հերքում է այդ տեղեկատվությունը:
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
14:15 30-08-2014
Մինչև իսրայելական անօդաչուն կործանելը Իրանի օդուժը փորձել է այն վայր իջեցնել
33320 դիտում
10:46 15-01-2014
Իրանում 5 հանցագործ կախաղան է բարձրացվել
3510 դիտում
14:10 22-02-2014
Իրանում հունվար-փետրվար ամիսներին 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել. ՄԱԿ
Այս բաժնից
988 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
964 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ
1255 դիտում
21:56 25-12-2024
Ակտաու քաղաքի մերձակայքում վթարված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից երեքը ողջ են մնացել