Խոսեպ Գվարդիոլա. Կխաղայի Կատալոնիայի հավաքականում
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր տեսակետն է հայտնել Կատալոնիայի անկախության վերաբերյալ:
«Եթե ինչ-որ մեկին զայրացնում է իմ վերաբերմունքը Կատալոնիայի անկախության գործընթացին, ապա դա նրանց պրոբլեմն է:
Եթե գոյություն ունենար Կատալոնիայի հավաքական, ես հանդես կգայի նրա կազմում, քանի որ ես ծագումով կատալոնական Սանպեդորայից եմ:
Սակայն ներկա պահին նման հնարավորություն չունեմ, այդ իսկ պատճառով ուրախությամբ հանդես եմ եկել Իսպանիայի հավաքականի կազմում և երբեք ջանք ու եռանդ չեմ խնայել», ասել է Գվարդիոլան: