4154 դիտում
10:18 08-02-2018
Խաղացանկն այնպիսին չէ, որ ասեմ` այս դերն ինչպե՜ս կխաղայի. Գուժ Մանուկյանը պարապուրդի մեջ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ:
«Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, և այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, և հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան:
Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ»,- ասել է նա։
Գուժ Մանուկյանը նաև ասել է, որ մերժում է սերիալներում նկարահանվելու առաջարկները:
«Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ …Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2839 դիտում
19:21 24-02-2014
Սիրված դերասան Գուժ Մանուկյանը վիրահատվել է
1550 դիտում
20:26 08-09-2015
Խոսեպ Գվարդիոլա. Կխաղայի Կատալոնիայի հավաքականում
1088 դիտում
17:16 09-08-2022
Հայտնի է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Աշխարհի առաջնությունում
Այս բաժնից
529 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
736 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»