Առեւանգվել է Իրաքի Արդարադատության փոխնախարարը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առեւանգվել է Արդարադատության փոխնախարար Աբդուլկարիմ Ֆարեսը: Հայտնի է միայն, որ նրա ավտոմեքենան կանգնեցրել են զինված եւ դիմակավորված անձինք: Վարորդը, փորձելով դիմադրել նրանց, հրազենային վնասվածք է ստացել:
Առեւանգվել են նաեւ նրա երկու թիկնապահները, որոնք ավելի ուշ բաց են թողնվել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ դիմակավորված անձինք առեւանգել էին Թուրքիայի 18 քաղաքացու: