Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարարը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար
Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է Վրաստանի քաղաքացի Գիա Գեցաձեի թեկնածությունը Ուկրաինայի Արդարադատության փոխնախարարի պաշտոնում, հաղորդում է apsny.ge-ն:
Գեցաձջեն 2003-2005 թթ-երին զբաղեցրել է Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և եղել է Իմերեթիում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը: 2005 թ-ին նա թողել է պաշտոնը և ղեկավարել «Գեցաձե և Պատեիշվիլի» իրավաբանական ընկերությունը: