Դոնեցկում քաղաքական գործիչ է առեւանգվել
                        Դոնեցկում կորել է «Նովոռոսսիա» կուսակցության առաջնորդ Պավել Գուբարեւը: Նրա մամուլի խոսնակը  հայտարարել է, որ քաղաքական գործչին առեւանգել են: 
Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե Գուբարեւին առեւանգել են անհայտ զինված անձինք: Ըստ տեղեկությունների նրանք ներխուժել են քաղաքական գործչի գրասենյակ եւ ձենքի սպառնալիքի ներքո նրան տարել անհայտ ուղղությամբ: 
Ամիսներ առաջ Գուբարեւի հանդեպ մահափորձ էր կատարվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

