79087 դիտում
14:02 08-09-2015
Հայկական հեռուստասերիալում նկարահանված 23-ամյա դերասանուհին, ով Չաղոյի կերպարն էր մարմնավորել, 35 կգ-ով նիհարել է․ նրա մոտ անորեքսիա են կասկածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
23-ամյա դերասանուհի Սյուզի Կարգուլյանը, ով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում մարմնավորել էր Չաղոյի կերպարը, առողջական խնդիրների պատճառով 35 կիլոգրամով նիհարել է եւ օր-օրի հյուծվում է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սյուզին։
«Ամեն բան սկսվեց փսխոցներից: Ուտում էի եւ փսխում։ Բայց երբեք դիետաներ չեմ պահել։ Հետազոտվել եմ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում, հստակ եզրակացություն չի տրվել, թե ինչի արդյունքում եմ նման վիճակում հայտնվել։ Զոնդ եմ կուլ տվել, աղիքներս, արյունս ստուգել, բայց ոչ մի հստակ բան։ Սթրես կենտրոնում էլ մի շրջան պառկեցի։ Դեղաբույսերով բուժում էլ ընդունեցի։ Ասում են, որ հնարավոր է՝ սթրեսից է, վախից։ Բայց չեմ հիշում, որ որեւէ բանից այդ աստիճան վախեցած լինեմ»,- պատմեց նա եւ ավելացրեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ այդ վիճակում է։
Նրա մոտ անորեքսիա են կասկածել, բայց նշում է, որ անորեքսիա չի կարող լինել, քանի որ նա բուժումից հետո սկսել է մի քանի կիլոգրամով գիրանալ։
«Անորեքսիայով հիվանդ մարդը չի կարող քաշ հավաքել։ Ես եղել եմ 45 կգ, բայց հիմա 47 կգ եմ, բայց շարունակում եմ փսխել ուտելուց հետո։ Մի քանի ամիս առաջ սկսեցի գիրանալ, երբ Նորք-Մարաշ- հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ բուժման անցա»,-նշեց Սյուզին։
Հիմա ցանկանում է գլխուղեղի տոմոգրաֆիա անել, բայց ֆինանսական հնարավորություն չունի։ Ընկերները պատմեցին, որ հարազատները նրա բուժման համար վաճառել են թե մեքենաները, թե գույքը ու հիմա իրենք էլ ֆինանսական վատ վիճակում են։ Սյուզին նշեց, որ մինչեւ մեր հեռախոսազանգը ինքը արդեն հանձնվել էր։ «Սա իմ պայքարի վերջին հնարավորությունն է»,- դիմելով բարեգութ մարդկանց եւ բժշկության օգնությանը՝ ասաց նա։
[b]Հ.Գ․ Սյուզիին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 099 19 03 19:
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3756 դիտում
23:35 06-06-2016
«Գաղտնի նյութեր» հեռուստատեսային ֆիլմի աստղ Ջիլիան Անդերսոնը կնկարահանվի նոր հեռուստասերիալում
Այս բաժնից
2527 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
829 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1114 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան