Դենիել Քրեյգը կարող է մարմնավորել Ջեյմս Բոնդին երկու նոր ֆիլմում
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը խաղացել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում, ենթադրաբար 47 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ համաձայնելով նկարահանվել երկու նոր ֆիլմերում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Քրեյգը հրաժարվել է 68 միլիոն ֆունտ ստերլինգից, որը նրան առաջարկվել է Բոնդին ևս երկու ֆիլմում մարմնավորելու համար:
Քրեյգը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Բոնդի դերում երկու նոր ֆիլմերում նկարահանվելու մասին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի նոյեմբերի 8-ին: