211652_close_icon
views-count10922 դիտում article-date 16:03 10-09-2015

Օգնության ի՞նչ առաջարկներ է ստացել հայկական հեռուստասերիալում նկարահանված 23-ամյա դերասանուհին, ով 35 կգ-ով նիհարել է․ նրա մոտ անորեքսիա էին կասկածում

23-ամյա դերասանուհի Սյուզի Կարգուլյանը, ով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում մարմնավորել էր Չաղոյի կերպարը, սակայն առողջական խնդիրների պատճառով 35 կիլոգրամով նիհարել եւ օր-օրի հյուծվում էր, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ստուգվելու եւ բուժվելու առաջարկ է ստացել։ Սյուզին մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ այնտեղ գլխուղեղի տոմոգրաֆիա (KT) են արել եւ ասել, որ ոչ մի խնդիր չկա։ Առաջարկ են արել նաեւ բուժվելու դեպքում մեկ տեղում բուժվել, այլ ոչ թե տարբեր բժիշկների մոտ։ Նա նաև նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւս բուժվելու առաջարկ է ստացել եւ վաղը գնալու է այնտեղ՝ ստուգման, որից հետո նոր պարզ կլինի, թե իրեն ինչ բուժում է անհրաժեշտ եւ որտեղ պետք է բուժվի։ Ի դեպ, գումարով օգնելու առաջարկներ եւս շատ են եղել։ Անգամ անչափահասներն են զանգահարել եւ թեկուզ չնչին գումարով օգնելու առաջարկ արել։ Նրան օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարով՝[b] 220551631652000AMD 220551630431001USD կամ զանգահարել այս հեռախոսահամարով՝ 099 19 03 19[/b]: Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում խոսելով իր առողջական խնդիրներից՝ նա պատմել էր․ «Ամեն բան սկսվեց փսխոցներից: Ուտում էի եւ փսխում։ Բայց երբեք դիետաներ չեմ պահել։ Հետազոտվել եմ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում, հստակ եզրակացություն չի տրվել, թե ինչի արդյունքում եմ նման վիճակում հայտնվել։ Զոնդ եմ կուլ տվել, աղիքներս, արյունս ստուգել, բայց ոչ մի հստակ բան։ Սթրես կենտրոնում էլ մի շրջան պառկեցի։ Դեղաբույսերով բուժում էլ ընդունեցի։ Ասում են, որ հնարավոր է՝ սթրեսից է, վախից։ Բայց չեմ հիշում, որ որեւէ բանից այդ աստիճան վախեցած լինեմ»։ Արդեն 4-րդ տարին է, ինչ այդ վիճակում է։ Նրա մոտ անորեքսիա են կասկածել, բայց նշել էր, որ անորեքսիա չի կարող լինել, քանի որ նա բուժումից հետո սկսել է մի քանի կիլոգրամով գիրանալ։ «Անորեքսիայով հիվանդ մարդը չի կարող քաշ հավաքել։ Ես եղել եմ 45 կգ, բայց հիմա 47 կգ եմ, բայց շարունակում եմ փսխել ուտելուց հետո։ Մի քանի ամիս առաջ սկսեցի գիրանալ, երբ Նորք-Մարաշ- հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ բուժման անցա»,-նշել էր Սյուզին։ Հիմա ցանկանում է գլխուղեղի տոմոգրաֆիա անել, բայց ֆինանսական հնարավորություն չունի։ Ընկերները պատմեցին, որ հարազատները նրա բուժման համար վաճառել են թե մեքենաները, թե գույքը ու հիմա իրենք էլ ֆինանսական վատ վիճակում են։ Սյուզին նշել էր, որ մինչեւ մեր հեռախոսազանգը ինքը արդեն հանձնվել էր։ «Սա իմ պայքարի վերջին հնարավորությունն է»,- դիմելով բարեգութ մարդկանց եւ բժշկության օգնությանը՝ ասել էր նա։

Նմանատիպ նյութեր