211652_close_icon
views-count2133 դիտում article-date 08:44 08-09-2015

Գեղարքունիքի մարզպետին պատկանող ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. նոյեմբերին ընկերությանը պարտավորեցրել էր էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) գործունեությունը համապատասխանեցնել իր լիցենզիաների պայմաններին, սակայն հանձնաժողովի աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ կրկին գերազանցվել են «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայանների հաշվարկային հզորությունները: 2015 թ. օգոստոսի 4-ից ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ»:

Նմանատիպ նյութեր