211652_close_icon
views-count1626 դիտում article-date 19:44 05-10-2021

Տեսչական մարմինը մեկ շաբաթում քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ. հարուցվել են վարչական վարույթներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։ 

Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ,որոնցից 22-ն ընթացքում է։

Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրվել է կարգադրագիր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք,116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։

Վարչական վարույթների կարճման հիմքերը՝
  • վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ(39.6%),
  • իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%),
  • դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%),
  • դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%),
  • վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։

  • Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային  արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել։

Նմանատիպ նյութեր