Քթի անհաջող վիրահատությունից հետո տղամարդը կրակել է բժշկի ուղղությամբ
Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում պլաստիկ վիրահատություն տարած տղամարդը կրակել է վիրաբույժի ուղղությամբ և ծանր վիրավորել վերջինիս:
Սանկտ- Պետերբուրգի դատախազության մամլո խոսնակ Մարինա Նիկոլաևան հայտնել է, որ ըստ հիվանդանոցի տեսախցիկի ձայնագրության` տղամարդը կտորով ծածկած հրազենը ձեռքին անվտանգության աշխատակցի կողքով ներխուժել է հիվանդանոց: Նա մտել է իրեն վիրահատող բժշկի կաբինետ և կրակել բժշկի կրծքավանդակին, այնուհետև կրակոցով ինքնասպան է եղել:
Բժշկի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Նա վերակենդանացման բաժանմունքում է:
Հայտնի է, որ տղամարդը քթի և ականջների պլաստիկ վիրահատություն էր տարել տվյալ հիվանդանոցում, սակայն դժգոհ էր մնացել: